Աշխարհ

20.01.2017 13:56


Թուրքիայի մեջլիսն ընդունել է սահմանադրական փոփոխությունների 8-11-րդ հոդվածները

Թուրքիայի մեջլիսն ընդունել է սահմանադրական փոփոխությունների 8-11-րդ հոդվածները

Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) 2-րդ ընթերցմամբ, 339 կողմ ձայնով ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագծի ևս 4 հոդված (8-ից 11-րդ ):

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Doğan»–ին հղումով։ Ընդունված 8-րդ հոդվածով սահմանվում է երկրի նախագահի իրավասությունները, համաձայն որի՝ նրան տրվում են գործադիր իշխանության լիազորություններ:

Նախագահի հրամանագրով են նշանակվելու և պաշտոնանկ արվելու բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Նախագահը, ըստ անհրաժեշտության, հանրաքվեի է ներկայացնելու սահմանադրական փոփոխությունների հետ կապված օրենքները, որոշելու է ազգային անվտանգության ռազմավարությունն ու իրականացնելու դրանից բխող քայլերը, մեջլիսին ուղղություններ է տալու երկրի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ: Նախագահը կարող է հետ ուղարկել մեջլիսի ընդունած օրենքները դրանք խմբագրելու պահանջով կամ դիմել սահմանադրական դատարան կոնկրետ օրենքը չեղարկելու պահանջով:

341 կողմ ձայնով ընդունված 9-րդ հոդվածը վերաբերում է նախագահին քրեական պատասխանատվության կանչելու կարգին:

10-րդ հոդվածը, որն ընդունվել է 340 կողմ ձայնով, վերաբերում է փոխնախագահների ու նախարարների գործառույթներին, ինչպես նաև նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարմանը: 342 ձայնով ընդունված 11-րդ հոդվածով էլ կարգավորվում են Թուրքիայի ազգային մեծ ժողովի (մեջլիս) գործառույթները:

Այս խորագրի վերջին նյութերը