Արամ Մանուկյան. «Մեր պարտությունը բազմոցային, խոհանոցային ընդդիմություն ունենալու պատճառով է»
Թիվ 10 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրություններին առաջադրված թեկանծու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելու համար կազմակերպված հանրահավաքի ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հավաքված բազմությանը կոչ է արել ակտիվ աշխատել նախընտրական շտաբներում և շատացնել Փաշինյանի օգտին քվեարկողների շարքերը։
-Եթե անգամ քվեարկելու իրավունք չունեք, մի հատ չհավատացողի ձեռքից բռնեք և բերեք, որ նրանք գնան քվեարկելու։ Մեր բոլոր պարտությունները ֆիքսված այն մարդկանց հաշվին են, ովքեր չեն եկել քվեարկելու։ Ես միշտ ասել եմ և այս հրապարակում էլ եմ ասել, որ մեր պարտությունը բազմոցային, խոհանոցային ընդդիմություն ունենալու պատճառով է։ Ում հետ խոսում ես, քո հետ են, ում հետ խոսում ես, քո նման են մտածում, բայց տնից դուրս չեն գալիս։ Բազմոցից, կներեք, քամակները չեն կտրում, գան քվեարկության։ Փորձենք այդ մարդկանց բազմոցից պոկել, խոհանոցային ընդդիմությանը բերք քվեախցիկներին հասցրեք, և այդ ժամանակ մեր հաղթանակը ապահովված կլինի։ Ես կարծում եմ, որ այս անգամ այդ խնդիրը լուծելու ենք,-նշել է նա։
Ըստ Արամ Մանուկյանի՝ իրենք տրամադրվել են տարին սկսել հաղթանակով։

7or.am