Աշխարհ

20.01.2017 11:10


Թրամփի դեմ կազմակերպված հանրահավաքը գլխավորել է Ռոբերտ դե Նիրոն

Թրամփի դեմ կազմակերպված հանրահավաքը գլխավորել է Ռոբերտ դե Նիրոն

Նախօրեին Նյու Յորքում մի քանի հազար մարդ է մասնակցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կազմակերպված բողոքի ցույցին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մանհեթթենի «Թրամփ Թաուեր» երկնաքերի մոտ կազմակերպված հանրահավաքը գլխավորել է հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն, մասնակցել են նաև մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն, ականավոր քարոզիչ Ալֆրեդ Շարփթոնը, ռեժիսոր Մայքլ Մուրը, դերասաններ Ալեք Բոլդուինը եւ Մարկ Ռուֆալոն, Ջուլիանա Մուրը։

Դե Նիրոն Թրամփին անվանել է «վատ օրինակ ամբողջ երկրի համար»: Մուրը նախազգուշացրել է, որ «Ամերիկան չափազանց վտանգավոր շրջան է ապրում իր պատմության մեջ»:

«Ամեն ինչ այնքան վատ է, որքան ձեզ թվում է: Բայց կլինի ավելի վատ»,- ասել է ռեժիսորը:

«Այս երեկո մենք հավաքվել ենք պաշտպանելու մեզ բոլորիս համար մի թանկարժեք բան: Եվ դա մեզնից յուրաքանչյուրն է»,- նշել է Ռուֆալոն:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարյուրավոր ամերիկացիներ մտադիր են խոչընդոտել Թրամփի երդմնակալությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը