Աշխարհ

20.01.2017 10:49


Թուրքիայի խորհրդարանում այս անգամ կին պատգամավորներն են իրար ծեծել (տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանում այս անգամ կին պատգամավորներն են իրար ծեծել (տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկումները, որոնք ներառում են կառավարման խորհրդարանական համակարգից անցում նախագահականին և զգալիորեն ընդլայնում երկրի նախագահի լիազորությունները, թեժ մթնոլորտում են անցնում։ Այս անգամ կռվի են բռնվել կանայք:

CNN-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ անկուսակցական պատգամավոր Այլին Նազլըաքան ինքն իրեն ձեռնաշղթայել է Մեջլիսի ամբիոնի խոսափողից և մոտ երկու ժամ բոյկոտել խորհրդարանական քննարկումները:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կին պատգամավոր Գյոքչեն Օզդողան Էնչը փորձել է բռնի ուժով հանել Այլին Նազլըաքանի ձեռնաշղթաները, ինչի ընթացքում կռիվ է սկսվել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության և իշխանամետների կին պատգամավորների միջև: Ծեծկռտուքին միջամտել են նաև ընդդիմադիր քեմալականները:

Կատարվածի հետևանքով մեջլիսի փոխխոսնակ, քրդամետ պատգամավոր Փերվին Բուլդանը տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Շաֆաք Փավեի ձեռքի պրոթեզը դուրս է եկել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը