Աշխարհ

20.01.2017 10:30


Մելբուրնում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կան զոհեր

Մելբուրնում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կան զոհեր

Վերջին տվյալներով՝ ավստրալական Մելբուրն քաղաքի կենտրոնում անհայտ չարագործի՝ մեքենայով անցորդների մեջ մխրճվելու հետևանքով մահացել է առնվազն 3 մարդ, ավելի քան 20 հոգի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Հանցագործին ձերբակալել են։

Քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ մարդկանց վրա վարողը եղել է կարմիր մեքենայով և միաժամանակ կրակ բացել հրաձգային զենքից։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Նա վարել է մայթով՝ միտումնավոր մարդկանց տրորելով։ Ձերբակալման պահին հանցագործը կրակ է բացել ոստիկանության ուղղությամբ։

Իրավապահները կատարվածն ահաբեկչության հետ չեն կապում։ Վիկտորիա նահանգի ոստիկանության ղեկավարի պարտականություններն իրականացնող Ստյուարտ Բեյթսոնը հայտարարել է.

«Ես կարող եմ հաստատել, որ միջադեպը կապված է նախորդ քրեական դեպքի հետ, որտեղ օգտագործվել էր սառը զենք»։

Նրա խոսքերով՝ վարորդին ձերբակալելուց հետո քաղաքում հասարակական անվտանգության սպառնալիք այլևս չկա։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը