Էգ շնաձուկն առաջին անգամ բազմացել է առանց արու զույգի
Շնաձկների կուսածնության ավստրալական պատմությունը սկսվել է Լեոնի անունով շնաձկից։ Մի քանի տարի շարունակ նա ապրել է ակվարիումում արու շնաձկան հետ՝ այդ ընթացքում ունենալով ավելի քան 20 ձագ։ 2013թ. զույգերին բաժանել են՝ թողնելով Լեոնիին միայնակ, իսկ 2016թ. ապրիլին շնաձուկը հանկարծակիորեն կրկին 3 ձագուկի մայր է դարձել։
Մասնագետները ենթադրել են, որ Լեոնին ինչ–որ կերպ պահպանել է իր զույգի սերմը, ինչը սկզբունքորեն հնարավոր էր։ Սակայն Լեոնիի դեպքում այդպես չէր։
ԴՆԹ–ի անալիզը ցույց է տվել, որ 3 ձագն էլ կրել է միայն մոր գեները, ինչից հետո պարզ է դարձել, որ շնաձուկը բազմացել է միասեռ ճանապարհով։

7or.am