«Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում 102-րդ ռազմաբազայի սպաները վարժանքներ են անցկացնում
Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի սպաներն ուսումնական հավաք են անցկացնում Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: Ներգրավված է 150 զինծառայող, շուրջ 30 միավոր զինտեխնիկա և սպառազինություն, այդ թվում կապի և հետախուզության համալիրներ, Մի-8ՄՏ բազմանպատակային ուղղաթիռներ:
razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
Հավաքները երկու փուլով են. առաջին՝ տեսական փուլի ընթացում դասախոսություններ և հրահանգիչ-մեթոդական պարապմունքներ են անցկացվում:
Երկրորդ՝ գործնական փուլի ընթացքում զինծառայողները կրակելու են հրաձգային զինատեսակներից և մարտական մեքենաների սպառազինություններից, կատարելու են մարտավարական, հատուկ պատրաստության, ինչպես նաև տարբեր խոչընդոտների հաղթահարմամբ զրահատանկային տեխնիկա և մեքենաներ վարելու նորմատիվային վարժություններ:

Մանրամասները՝ razm.info–ում։