Աշխարհ

19.01.2017 20:21


Իվանկա Թրամփն ավելի շատ է կատարելու առաջին տիկնոջ պարտականությունները

Իվանկա Թրամփն ավելի շատ է կատարելու առաջին տիկնոջ պարտականությունները

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «Fox & Friends»–ին տված հարցազրույցի ժամանակ ակնարկել է, որ իր ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, ավելի շատ է կատարելու առաջին տիկնոջ պարտականությունները, քան Մելանյա Թրամփը։

Զրույցի ժամանակ Թրամփը նաև հայտնել է՝ ինչպես է պատրաստվում երդմնակալության արարողության բացման ելույթի ժամանակ շնորհակալություն հայտնել Բարաք և Միշել Օբամաներին իր ընտանիքի հետ շատ անգամներ զրույցներ ունենալու համար։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

Միշել Օբամայի հետ Մելանյա Թրամփի հանդիպումից հետո ներկայիս առաջին տիկնոջ հետ հանդիպում է ունեցել նաև Իվանկա Թրամփը։

«Հանդիպման հաջորդ օրը Իվանկան նույնպես զրուցել է Միշելի հետ։ Զրույցը բավականին «կարճ» է տևել՝ մեկ ժամ»,–ասել է Թրամփը։

Թրամփի ընտանիքից Իվանկան լինելու է առաջին կինը, ով ժամանելու է Վաշինգտոն, քանի որ Մելանյան ծրագրում է դեռևս մնալ Նյու Յորքում և ավելի ուշ տեղափոխվել Սպիտակ տուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը