Աշխարհ

19.01.2017 19:10


Հավայիի 94–ամյա բնակչուհին բարեհաջող հանձնել է քննություններն ու բակալավրի աստիճան ստացել(տեսանյութ)

Հավայիի 94–ամյա բնակչուհին բարեհաջող հանձնել է քննություններն ու բակալավրի աստիճան ստացել(տեսանյութ)

Հավայիի 94–ամյա բնակչուհի Էմի Քրաթոնը Նյու–Հեմփշիրի Հարավային համալսարանում վերջապես ստացել է երկար երազած բակալավրի աստիճանը։ Դրա համար տարեց կինն անցել է հեռավար ուսուցում և բարեհաջող հանձնել քննությունները։ Այս մասին հայտնում է «Life.ru»–ն։

Տիկին Քրաթոնը տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով, այդ պատճառով էլ չի կարողացել մյուս ուսանողների հետ մայիս ամսին դիպլոմ ստանալ։ Համալսարանի նախագահն անձամբ է եկել այն նրան հանձնելու։

Էմիր Քրաթոնը համարվում է աշխարհի ամենատարեց շրջանավարտներից մեկը։ Ստանալով բակալավրի ատսիճան արվեստի ոլորտում՝ կինն այժմ ծրագրում է հասնել մինչև մագիստրոսի աստիճան։ Բացի այդ, շրջանավարտը հետաքրքրվում է ճապոնական «Հայկու» պոեզիայով և մտածում այդ ժանրում մանկական գիրք գրելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը