«Արևմուտքն այլևս չի կարող աչք փակել Էրդողանի կիրառած բռնությունների վրա». «The Guardian»
Բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականում Թուրքիայում տեղի ունեցող ներքին զարգացումների վերաբերյալ հոդված է հրապարակվել՝ «Այն ամենը, ինչ տեսա Թուրքիայում, ժողովրդավարության դեմ ուղղված հարձակում է» խորագրով։
Թերթի թղթակից Օուեն Ջոնսը պատմել է այդ երկիր կատարած իր այցի մասին:
«Արևմուտքն այլևս չի կարող աչք փակել Էրդողանի կիրառած բռնությունների վրա»,–գրել է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների ու թերթերի ներկայացուցիչներին այցելած Ջոնսը։ Լրագրողը հիշեցնում է, որ Թուրքիայում փակվել է 160 լրատվամիջոց, 144 լրագրող անազատության մեջ է, կալանավորվել են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդներ և բազմաթիվ անդամներ։
«Թուրքիայի փխրուն ժողովրդավարությունն արնաքամ է լինում, իսկ արևմտյան երկրները լռում են: Թուրքիայի վիճակը մեզ պիտի օգնի գիտակցել, թե որքան դժվարությամբ են ձեռք բերվում իրավունքներն ու ազատությունները, և որքան հեշտությամբ են դրանք խլվում ազգային ճգնաժամերից օգտվող ռեժիմների կողմից», - գրել է Ջոնսը՝ մտավախություն հայտնելով, որ Թուրքիայի օրինակը կարող է ոչ թե մնալ որպես բացառություն, այլ վերածվել ժողովրդավարությունը ոչնչացնելու տարածված մեթոդի:

7or.am