Աշխարհ

18.01.2017 16:45


Բեռնախցիկից արված հեռախոսազանգը փրկել է առևանգված աղջկա կյանքը

Բեռնախցիկից արված հեռախոսազանգը փրկել է առևանգված աղջկա կյանքը

ՌԴ Օրենբուրգում առևանգված 12–ամյա աղջիկը մեքենայի բեռնախցիկից զանգահարել է մորն ու օգնություն խնդրել։ Ժամանակ չկորցնելով՝ կինը դիմել է ոստիկանությանը, որին հաջողվել է ձերբակալել չարագործին։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 17–ին։ 29–ամյա մի տղամարդ, ուժ գործադրելով, առևանգել էր աղջկան ու տարել անհայտ ուղղությամբ։ Ճանապարհին բեռնախցիկում գտնվող Անաստասիային հաջողվել է օգնություն խնդրել։

Մի քանի ժամ անց քաղաքային աղբանոցի տարածքում, կամավորների օգնությամբ, գտել են մեքենան։ Տղամարդու նկատմամբ քրգործ է հարուցվել։ Աղջկա վիճակը բավարար է գնահատվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը