Լրահոս

08.01.2010 16:42


Լևոն Տեր-Պետրոսյան. «Հաջորդ հանրահավաքը կլինի մարտի 1-ին»

Լևոն Տեր-Պետրոսյան. «Հաջորդ հանրահավաքը կլինի մարտի 1-ին»

Քիչ առաջ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ ավարտվեց Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը։ Այն անց էր կացվել  ի պաշտպանություն Երևանի թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի:

Հանրահավաքում ելույթ է ունեցել նաև Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով կոչ է արել թիվ 10 ընտրատարածքի ընտրողներին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։

–Խոստանում եմ, որ կհանդիպենք։ Հաջորդ հանրահավաքը կլինի մարտի 1-ին, որում կհնչեն ամբողջ տարվա համար առանցքային շեշտադրումները,-մասնավորապես ասել է Լ. Տեր-Պետրոսյանը։

Այժմ ՀԱԿ կենտրոնական գրասենյակից սկսվել է երթ, որը կավարտվի Մարտիրոս Սարյանի արձանի մոտ:

Այս խորագրի վերջին նյութերը