Աշխարհ

18.01.2017 12:49


Վաղը Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի

Վաղը Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի

Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

Բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերեվել «Enhedslisten», «Liberal Alliance» և «Alternativet» կուսակցությունների կողմից՝ Դանիայի հայ համայնքի ջանքերով:

«Milliyet»–ի փոխանցմամբ՝ Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով:

Նշվում է, որ Դանիայի խորհրդարանի պատգամավորներին ու լրատվամիջոցներին նամակներ են ուղարկվում՝ փորձելով ներկայացնել, թե, իբր, ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ հակառակը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը