Աշխարհ

18.01.2017 12:15


Թուրքիայում առաջարկում են Ցեղասպանությունը ճանաչողների համար պատիժ սահմանել

Թուրքիայում առաջարկում են Ցեղասպանությունը ճանաչողների համար պատիժ սահմանել

Թուրքական, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունն առաջարկել է օրինական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանությունը ճանաչողների համար: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «İhlas»–ին հղումով։

Նշվում է, որ կազմակերպությունն արդեն սկսել է նմանատիպ նախագծի մշակումը, որը պետք է ներկայացվի Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահությանը:


Միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն անդրադարձել է այն հանգամանքին, որ վերջին շրջանում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մի շարք ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, թե օսմանյան ժամանակաշրջանում ցեղասպանություն է կատարվել: Ըստ թուրք ազգայնական գործչի՝ նրանք «մահմեդական թուրք ժողովրդին վիրավորում են՝ պնդելով, թե ցեղասպանություն է եղել»:

«ASİMDER»-ի նախագահն առաջարկել է Եվրոպայում Ցեղասպանության ժխտումն արգելող օրենքների նմանությամբ ստեղծել այնպիսի օրենք, որով կարգելվի Թուրքիայում Ցեղասպանության մասին խոսելը:

«Որոշ խմբեր օգտագործում են այդ՝ «հայերը կամ հույները, քրդերը ցեղասպանության են ենթարկվել» արտահայտությունը՝ դրանով փորձելով ջլատել Թուրքիան, ջանալով ուժ և համախոհներ հավաքել: Օրեր առաջ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում հայտարարեց, թե՝ «ես էլ ձեր սրից փրկվածներից եմ»: Դրանով մեր ազգը մեղադրվեց ոճրագործ, արյան ծարավ մարդասպան լինելու մեջ»,- նկատել է Գյուլբեյը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը