Աշխարհ

18.01.2017 11:56


Քիրբին Ադրբեջանին հիշեցրել է խոսքի ազատության մասին

Քիրբին Ադրբեջանին հիշեցրել է խոսքի ազատության մասին

Լրագրողների հետ ճեպազրույցում Ջոն Քիրբին, պատասխանելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի մասին հարցին, հայտարարել է. «Ավելի լավ է՝ կոնկրետ երկիրը խոսի այդ մասին: Բայց խոսքի ազատությունը կարևոր է մեզ համար»:

Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեղկավար Սերգեյ Լավրովն անթույլատրելի էր համարել լրագրողների՝ այս կամ այն տարածաշրջան այցերի քրեականացումը:

Ի պատասխան Ադրբեջանին Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու մասին հարցին՝ նա նշել էր.

«Ռուսաստանը դեմ է իր քաղաքացիների արտահանձնմանը, ովքեր ձերբակալվել են այս կամ այն երկրում... Կձեռնարկենք բոլոր միջոցները, որպեսզի իրավիճակը կարգավորվի Ռուսաստանի Դաշնության քաղաքացու իրավունքների լիիրավ պահպանմամբ»,-ասել է Լավրովը:

Բլոգեր Լապշինի («Puerrtto») նկատմամբ Բաքուն միջազգային հետախուզում էր հայտարարել՝ 2015թ. կրկին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար. 2011թ. այցի համար նա ներառվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակ»: Դեկտեմբերի 15-ին Բաքվի պահանջով նա ձերբակալվել է Մինսկում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը