Աշխարհ

18.01.2017 11:40


Թրամփին սեռական ոտնձգության մեջ մեղադրող ամերիկուհին դատարան է դիմել

Թրամփին սեռական ոտնձգության մեջ մեղադրող ամերիկուհին դատարան է դիմել

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին սեռական ոտնձգության մեջ մեղադրող ամերիկուհի Սամմեր Զերվոսը պատվի ու արժանապատվության պաշտպանության հայցով դիմել է նյույորքյան դատարան։ Այս մասին հայտնում է «USA Today»–ը։

«Եթե ընտրված նախագահը հրաժարվի իր հայտարարություններից և խոստովանի միսս Զերվոսի նկատմամբ իր արարքը, նա կհրաժարվի հայցից»,–հայտարարել է փաստաբան Գլորիա Օլլրեդը։ Վերջինի խոսքով՝ մեծ քաջություն է հարկավոր դատարան դիմելու աշխարհի ամենահզոր մարդու դեմ։

Սամմեր Զերվոսը հրապարակային հայտարարություն էր արել Թրամփի կողմից սեռական ոտնձգության ենթարկվելու մասին դեռ 2007–ին։

Տարբեր տարիների Թրամփի դեմ նման մեղադրանքներ են ներկայացրել նաև ամերիկյան պոռնոդերասանուհի Ջեսսիկա Դրեյքը, «Միսս Ֆինլյանդիա» Նիննի Լաաքսոնենը, Ջեյն Դու մականունով մի կին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը