Աշխարհ

18.01.2017 11:10


Օբաման հասցրել է հեռանալուց առաջ 500 մլն դոլար փոխանցել ՄԱԿ–ի «կանաչ» հիմնադրամին

Օբաման հասցրել է հեռանալուց առաջ 500 մլն դոլար փոխանցել ՄԱԿ–ի «կանաչ» հիմնադրամին

ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռացող Բարաք Օբաման հասցրել է 500 մլն դոլար փոխանցել ՄԱԿ–ի Կանաչ կլիմայի հիմնադրամին (Green Climate Fund) իր նախագահական լիազորությունների ավարտից 3 օր առաջ։

Կանաչ կլիմայի հիմնադրամը «Կլիմայի փոփոխությունների մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի շրջանակներում 2010–ին ստեղծված հիմնադրամ է, որի հիմնական նպատակն է պահպանել գլոբալ տաքացման մակարդակը 2 աստիճանից ցածր՝ թողնելով 1,5 աստիճան մակարդակի վրա։ Այն ֆինանսավորում են հարուստ երկրները՝ աջակցելու զարգացող երկրներին պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ: Հիմնադրամը հաշվետու է ՄԱԿ-ին: Այն ստեղծվել է 194 երկրի մասնակցությամբ։

ԱՄՆ–ի ընդհանուր ներդրումը 3 մլրդ դոլար պետք է լինի։ Ամերիկյան կողմին մնացել է 2 մլրդ դոլար փոխանցել, սակայն մեծ հավանականություն կա, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանա վճարել դրա համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը