Աշխարհ

18.01.2017 10:15


Պենտագոնի ղեկավար. «ՌԴ հետ համագործակցության ոլորտները նեղանում են»

Պենտագոնի ղեկավար. «ՌԴ հետ համագործակցության ոլորտները նեղանում են»

Պենտագոնի հեռացող ղեկավար Էշթոն Քարթերը կարծում է, որ ԱՄՆ–ի՝ ՌԴ հետ համագործակցության հնարավորությունները ռազմական ոլորտում նեղանում են։

Նրա խոսքով՝ ոլորտները, որտեղ 2 երկրները կարող են համագործակցել, դեռ մնում են, սակայն ժամանակի հետ դրանք ավելի ու ավելի են նեղանում։ РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ այս մասին Քարթերն ասել է «Բլումբերգի» հետ զրույցում։

Քարթերի կարծիքով ընդհանուր տարածքը, որտեղ կարելի էր աշխատել, վերջին 10 տարվա ընթացքում մշտապես կրճատվել է։

Քարթերը նշել է, որ դեռ կարելի է համագործակցել Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի ու Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Սակայն Սիրիայում հակաահաբեկչական պայքարն այդ ցանկ չի ներառել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը