Աշխարհ

17.01.2017 16:25


Հռոմի պապը դիմել է «թութակներին» ու խնդրել եկեղեցի չգնալ

Հռոմի պապը դիմել է «թութակներին» ու խնդրել եկեղեցի չգնալ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է՝ նրանք, ովքեր չեն հետևում Աստվածաշնչի պատվիրաններին առօրյա կյանքում, իմաստ չունի, որ եկեղեցի գնան։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նորից խոսել է, այսպես կոչված, քրիստոնեական թութակների մասին, որոնք շատ են խոսում կրոնի մասին, սակայն բարի գործեր չեն անում։ Այս մասին գրում է «Life.ru»–ն։

«Եթե ես ասում եմ, որ կաթոլիկ եմ, և գնում եմ պատարագի, սակայն չեմ շփվում իմ ծնողների հետ, չեմ օգնում տատիկիս կամ այլ կարիքավորների, ապա իմ հավատն իմաստ չունի։ Նրանք, ովքեր այդկերպ են վարվում, իսկական թութակներ են. միայն խոսքեր, խոսքեր, խոսքեր»,–ասել է պոնտիֆիկոսը Հռոմից քիչ հետու գտնվող Գուիդոնիա–Մոնտեչելիո քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը։

Պապը նաև հիշեցրել է՝ հավատը դրսևորվում է բառերով, սրտով ու ձեռքերով։

Նա պատմել է նաև խավարի մասին, որը երբեմն պարուրում է մեզ.

«Երբեմն դուք չեք ուզում դիմել հավատին, և շուրջբոլորն ամեն բան սև է թվում։ Ես էլ եմ ժամանակ առ ժամանակ կորցրել հավատս, սակայն հետո վերագտել եմ այն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը