10 հիասքանչ լողափ, որից ավելի լավ է հեռու մնալ (ֆոտոշարք)
Աշխարհում շատ շքեղ լողափեր կան, որոնք իրենց տեսքով խոստանում են դրախտային հանգիստ։ Սակայն անգամ նման վայրերում վտանգը կարող է անխուսափելի լինել. այն կարող է սպառնալ ինչպես շնաձկներից, մեդուզաներից ու վտանգավոր հոսանքներից, այնպես էլ տեղի բնակիչներից։
«Adme.ru» կայքը պարզել է, թե որ հայտնի լողափերն են համարվում ամենավտանգավորները աշխարհում։
Պլայա Սիպոլիտե, Մեքսիկա
Այս հրաշալի վայրը հաճախ անվանում են «մեռյալների լողափ»՝ հզոր ալիքների և վտանգավոր հոսանքների պատճառով։
Միս Թրիբուլեյշն, Քվինսլենդ, Ավստրալիա
Անձրևների շրջանում այստեղ կարելի է հանդիպել ագրեսիվ կազուարների, վտանգավոր կարիճների և մեդուզաների, թունավոր օձերի։
Շենչժեն, Չինաստան
Այս լողափը գրեթե միշտ լեփ–լեցուն է մարդկանցով, ինչն էլ հանդիսանում է հենց նրա հիմնական վտանգը։ Մարդկանց չափազանց ակտիվ հոսքը հաճախ պատճառ է դառնում տհաճ պատահարների, տուժողների թվում են հաճախ հայտնվում երեխաներ:
Նյու Սմիրնա, Ֆլորիդա, ԱՄՆ
Այստեղ բավականին շատ են շնաձկները։ 2007թ. ընթացքում արձանագրված 112 դեպքերից 17-ը տեղի է ունեցել հենց այստեղ:
Մահո լողափ, Սեն–Մարտեն կղզի
Լողափից ընդամենը մի քանի մետր այն կողմ տեղակայված է օդանավակայան։ Ամենուրեք տեղադրված են զգուշացման նշաններ՝ թռիչքուղուն չմոտենալու համար։ Սակայն ո՛չ ինքնաթիռների կործանման ռիսկը, ո՛չ դրանց վայրէջքի և օդ բարձրանալու ընթացքը չեն վախեցնում այցելուներին։
Հերդ կղզի Հնդկական օվկիանոսում
Չնայած կղզին գտնվում է Ավստրալիայում, սակայն այն տեղակայված չէ Հնդկական օվկիանոսի տաք հատվածում։ Նման սառցե լողափում լողալու դուրս կգան միայն սերֆինգի սիրահարները։
Լողափ Հանակապիայի, Հավայան կղզիներ, ԱՄՆ
Հանակապիայիի ափերին հաճախ են ակտիվանում ծովային հոսանքները, որոնք հեշտությամբ կարող են լողորդին շպրտել բաց ծով:
Գանսբայ լողափ, Հարավաֆրիկյան Հանրապետություն
Այս լողափը սպիտակ շնաձկների ամենասիրելի վայրն է, սակայն զբոսաշրջային գործակալությունները գտել են շահույթ ստանալու ձևը։ Նրանք կազմակերպել են վանդակներով դայվինգ՝ շնաձկներով հիանալու համար։
Սթեյթես, Յորքշիր, Մեծ Բրիտանիա
Այստեղ գեղեցիկ հանգիստն անհնար է դառնում կոյուղաջրերի և աղբի պատճառով։ Այն չի համապատասխանում անվտանգության անգամ ամենանվազագույն պահանջներին։
Բոա Վիաժեն լողափ, Բրազիլիա
Մինչ 1992թ. շնաձկներն այստեղ այնքան էլ շատ չէին, սակայն տեղի էկոհամակարգին մարդկային միջամտության և հատկապես անօրինական ձկնորսության պատճառով շնաձկներն այստեղ շատացան ու սկսեցին համատարած որս լողորդների դեմ:

7or.am