Աշխարհ

17.01.2017 15:40


105–ամյա այս տատիկը գիտի իր 51 թոռների ու ծոռների անունները

105–ամյա այս տատիկը գիտի իր 51 թոռների ու ծոռների անունները

Բրիտանական Դևոն դքսությունում ապրող թոշակառու Լյուսինա Էջը, որը հունվարի սկզբին տոնել է իր 105–ամյակը, խնդրում է իրեն պարզապես Լյուսի անվանել։ Կինը 5 երեխա, 18 թոռ, 27 ծոռ ու 6 ծոռնորդի ունի։ Նա գիտի նրանց բոլորին անուն առ անուն։ Այս մասին հայտնում է «Metro»–ն։

Նրա 81-ամյա դստեր խոսքով՝ Լյուսին հիանալի ֆիզիկական վիճակում է, և մինչ օրս գերազանց ըմբռնում ունի։

«Մայրիկն անհավանական հիշողություն ունի, անգամ ես չեմ կարող դրանով պարծենալ»,–ասել է 105-ամյա կնոջ աղջիկը՝ Մևիսը՝ հավելելով, որ չնայած մայրը վատ է տեսնում, սակայն հիշում է անգամ իր բոլոր թոռների ծննդյան տարեթվերը։

Լյուսինա Էջը ծնվել է 1912–ին, տեսել 2 համաշխարհային պատերազմները, որոնց մասին կարող է ժամերով պատմել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը