Թուրքական դատախազությունը ընդդիմադիր պատգամավորի համար 103 տարվա ազատազրկում է պահանջել
Թուրքիայի Շըրնաք նահանգի հանրապետական դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կին պատգամավոր Նուրսել Այդողանի նկատմամբ, ընդհանուր առմամբ, 103 տարվա պատժաչափի պահանջով դատավարություն է բացվել:
Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Dogan»–ին հղումով։
Դատախազության հրապարակած մեղադրական եզրակացության հիման վրա՝ Այդողանի գործով դատավարություն կսկսվի հետևյալ մեղադրանքներով` «Զինված կազմակերպության անդամ լինել»,14 անգամ «կազմակերպության օգտին քարոզչություն իրականացնել», 2 անգամ «հանցագործին և հանցագործությունը գովել», «Ժողովրդին թշնամության դրդել» և «ժողովրդին օրենքներին չենթարկվելու դրել»:
Նշվում է, որ գործն ուղարկվել է Դիարբեքիրի դատախազություն, քանի որ վերջին հանցագործությունը կատարվել է այդ նահանգում:
Թուրքական դատախազությունը ընդդիմադիր պատգամավորի համար 103 տարվա ազատազրկում է պահանջել
Թուրքիայի Շըրնաք նահանգի հանրապետական դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կին պատգամավոր Նուրսել Այդողանի նկատմամբ, ընդհանուր առմամբ, 103 տարվա պատժաչափի պահանջով դատավարություն է բացվել:
Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Dogan»–ին հղումով։
Դատախազության հրապարակած մեղադրական եզրակացության հիման վրա՝ Այդողանի գործով դատավարություն կսկսվի հետևյալ մեղադրանքներով` «Զինված կազմակերպության անդամ լինել», 14 անգամ «կազմակերպության օգտին քարոզչություն իրականացնել», 2 անգամ «հանցագործին և հանցագործությունը գովել», «Ժողովրդին թշնամության դրդել» և «ժողովրդին օրենքներին չենթարկվելու դրել»:

7օr.am