Աշխարհ

17.01.2017 15:04


Բողոքի ակցիա Թուրքիայում՝ ընդդեմ իշխող կուսակցության և բռնապետական կարգի

Բողոքի ակցիա Թուրքիայում՝ ընդդեմ իշխող կուսակցության և բռնապետական կարգի

Թուրքիայում մի շարք հասարակական կազմակերպությունների ու միությունների նախաձեռնությամբ՝ բողոքի ակցիա է կազմակերպել: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Birgün»–ին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիան ուղղված է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնած՝ պետական կառավարման ձևի փոփոխության և երկրում բռնապետության հաստատման փորձերի դեմ:

Սոցիալական ցանցերի միջոցով տարածված «Ոտքի ենք ելնում» կոչի շնորհիվ միջոցառմանը երկրի տարբեր անկյուններում բազմաթիվ քաղաքացիներ են միացել: Նախօրեին էլ Թուրքիայի ողջ տարածքում մեծ թվով քաղաքացիներ մեկ րոպեով ոտքի են կանգնել և ոչ ասել իրենց առաջարկվող բռնապետական ռեժիմին:

Բողոքի ակցիան կշարունակվի նաև հունվարի 18-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը