Աշխարհ

17.01.2017 13:58


Լավրովն անթույլատրելի է համարել լրագրողների՝ այս կամ այն տարածաշրջան այցերի քրեականացումը

Լավրովն անթույլատրելի է համարել լրագրողների՝ այս կամ այն տարածաշրջան այցերի քրեականացումը

ՌԴ ԱԳՆ ղեղկավար Սերգեյ Լավրովն անթույլատրելի է համարել լրագրողների՝ այս կամ այն տարածաշրջան այցերի քրեականացումը:

Ի պատասխան Ադրբեջանին Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու մասին հարցին՝ նա նշել է.

«Ռուսաստանը դեմ է իր քաղաքացիների արտահանձնմանը, ովքեր ձերբակալվել են այս կամ այն երկրում: Մենք հյուպատոսական պայմանագիր ենք ունեցել պարոն Լապշինի հետ: Նա նաև Իսրայելի քաղաքացի է: Իսրայելի դիվանագետները ևս նրա հետ կապի մեջ են: Կձեռնարկենք բոլոր միջոցները, որպեսզի իրավիճակը կարգավորվի Ռուսաստանի Դաշնության քաղաքացու իրավունքների լիիրավ պահպանմամբ»,-ասել է Լավրովը:

Բլոգեր Լապշինի («Puerrtto») նկատմամբ Բաքուն միջազգային հետախուզում էր հայտարարել՝ 2015թ. կրկին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար. 2011թ. այցի համար նա ներառվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակ»: Դեկտեմբերի 15-ին Բաքվի պահանջով նա ձերբակալվել է Մինսկում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը