Աշխարհ

17.01.2017 12:55


Զախարովան՝ CNN–ի հրապարակումների մասին. «Նրանց մոտ հիստերիկա է սկսվել»

Զախարովան՝ CNN–ի հրապարակումների մասին. «Նրանց մոտ հիստերիկա է սկսվել»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նորընտիր Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի մասին բացասական հայտարարություններից կազմված CNN–ի հրապարակումները։

Խոսքը նախագահական ընտրարշավին մասնակցելուց առաջ Թրամփի որոշ մտքերի մասին է։ Միլիարդատերը Ռուսաստանը «Վաշինգտոնի ամենամեծ խնդիր» էր անվանել, ինչպես նաև կողմ էր հանդես եկել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն։

«Նրանց մոտ արդեն հիստերիկա է սկսվել։ Մեկ տարի շարունակ սյուժեներ էին շրջանառում Թրամփի՝ «ռուսամետ նախագահ» լինելու մասին։ Իսկ այժմ որոշել են, որ ժամանակն է հակառակ տեսակետը հետ բերել։ Եվ այսպես ամեն ինչում»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Զախարովան։

Վերջերս Թրամփը CNN–ը կեղծ տեղեկությունների ալիք ու «սարսափելի կազմակերպություն» էր անվանել։ Հեռուստաընկերությունն իր հերթին սկսել է պաշտպանվել նրա քննադատությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը