Աշխարհ

17.01.2017 20:50


Սելին Դիոնը վաճառքի հանած իր առանձնատան արժեքն իջեցրել է 6,5 մլն դոլարով

Սելին Դիոնը վաճառքի հանած իր առանձնատան արժեքն իջեցրել է 6,5 մլն դոլարով

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հերթական անգամ փորձում է վաճառել ԱՄՆ–ի Ֆլորիդա նահանգում գտնվող իր առանձնատունը։ Երգչուհին նվազեցրել է գինը 6,5 միլիոն դոլարով։ Այժմ մեծ հողատարածքով տունը վաճառվում է 38,5 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

Զբաղվածության պատճառով Դիոնը ժամանակ չունի Ֆլորիդա գնալ, իսկ գույքը մնում է լքված։ Տան հետ նոր սեփականատերը ձեռք է բերելու նաև կահավորանքը։

Առանձնատունը, որը կառուցվել է 2010թ., ունի տարածք սպասավորների համար, ավտոտնակ և ոռոգման համար ջրի աղազերծման սարքավորում։ Ընդհանուր առմամբ, տունը բաղկացած է 13 ննջասենյակից և 14 լոգասենյակից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը