Աշխարհ

17.01.2017 11:40


Թերեզա Մեյը կհայտարարի ԵՄ միացյալ շուկայից Մեծ Բրիտանիայի հեռանալու մասին

Թերեզա Մեյը կհայտարարի ԵՄ միացյալ շուկայից Մեծ Բրիտանիայի հեռանալու մասին

Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կհայտարարի ապրանքների ու ծառայությունների եվրոպական միացյալ շուկայից Մեծ Բրիտանիայի հեռանալու մասին և կնշի «մաքուր էջից» ԵՄ հետ համագործակցելու հարցով բանակցություններ սկսելու պայմանները։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

Մեյի սպասվելիք ելույթի նախօրեին բրիտանական ֆունտն արժեզրկվել է՝ հասնելով 1,20 դոլարի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լոնդոնը մտադիր է Բրյուսելի հետ բանակցել մաքսային միության հարցով, որը հնարավորություն կտա Լոնդոնին ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքել այլ երկրների ու դաշինքների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը