Աշխարհ

17.01.2017 10:30


Լե Պեն. «Ֆրանսիան Ղրիմը ռուսական կճանաչի ընտրություններում իմ հաղթանակի դեպքում»

Լե Պեն. «Ֆրանսիան Ղրիմը ռուսական կճանաչի ընտրություններում իմ հաղթանակի դեպքում»

Ֆրանսիայի ուլտրաաջերի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը «Իզվեստիայի» հետ զրույցում հայտարարել է, որ երկրի նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում Ղրիմը ռուսական կճանաչվի։

«Հանրաքվեից հետո, որը ցույց տվեց Ռուսաստանին միանալու ժողովրդի համաձայնությունը, ես նույնպես ճանաչում եմ Ղրիմը Ռուսաստանի մաս։ Թերակղզին երբեք ուկրաինական չի եղել»,- ասել է Լե Պենը։

Լե Պենը նաև խոստացել է հանդես գալ հակառուսական պատժամիջոցների չեղարկման օգտին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը