Լրահոս

08.01.2010 11:33

ՍԴՀԿ կնիքի և փաստաթղթերի օրինականության հարցով սկսվել է դատական գործընթաց

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը հայտարարում է, որ ՍԴՀԿ արտահերթ 7-րդ համագումարն  արդեն իսկ  կայացել է դեկտեմբերի 16-ին'  ՍԴՀԿ գործող  մասնաճյուղերի և 6-րդ Համագումարում ընտրված Կենտրոնական Վարչության անդամների բացարձակ մեծամասնության պահանջով:  Ինչ վերաբերում է հունվարի 9-ին նախատեսված  վտարվածների ռեստորանային հավաքին, ապա ՍԴՀԿ-ն որևէ կապ չունի այդ միջոցառման հետ և հայտարարում է այն հակականոնագրական և հակաօրինական: Հնչակյան կուսակցությունը նաև հայտարարում է, որ սկսվել է դատական գործընթաց, որի նպատակն է  օրինական կերպով   վերականգնել  Կուսակցության իրավունքները ՍԴՀԿ կնիքի և փաստաթղթեր վրա:

ՍԴՀԿ մամլո դիվան  (հաղորդագրությունը տարածել է «Սարգիս Տխրունի» միությունը-7օր)

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։