Աշխարհ

16.01.2017 20:16


2017թ. ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունները

2017թ. ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունները

Բրիտանական «Post Office» ընկերությունը հրապարակել է 2017թ. ամենատնտեսելի հանգստյան վայրերի և զբոսաշրջային ուղղությունների վարկանշային սանդղակը։ Այս մասին հայտնում է «ntv.ru»–ն։

12 տեղից բաղկացած վարկանշային սանդղակի համար մասնագետները հիմք են վերցրել մի քանի ապրանքների և ծառայությունների արժեքները, մասնավորապես ճաշը՝ գինով 2 հոգու համար, ինչպես նաև ջրի, սուրճի, «Կոկա–կոլայի», գարեջրի, միջատների դեմ միջոցների և արևապաշտպան քսուկների գները։

Արդյունքում՝ ամենաէժանը եղել է Պորտուգալիայի հարավում գտնվող Ալգարվի տարածաշրջանը։ Այստեղ վերոնշյալ ծառայությունների և ապրանքների մեկանգամյա օգտագործման համար զբոսաշրջիկները կվճարեն 37,95 եվրո։ 2–րդ տեղը բաժին է հասել բուլղարական «Արևային ափ» հանգստավայրին։ 2 զբոսաշրջիկի համար ճաշը, ըմպելիքները և այլ ապրանքներ կարժենան 38,14 եվրո։ 3–րդ տեղում հայտնվել է Իսպանիայի հարավային հատվածում գտնող Կոստա դել Սոլ հանգստի գոտին, որտեղ նույն փաթեթը կարժենա 44,12 եվրո։

4–րդ տեղում Միջերկրական ծովի ափին գտնվող թուրքական Մարմարիսն է՝ 56,56 եվրո ցուցանիշով, իսկ 5–րդ տեղում՝ Պրահան է (58,19 եվրո)։

Վարկանշային սանդղակի թոփ–12–ում են հայտնվել նաև Կիպրոսի հարավարևմտյան հատվածում գտնող Պաֆոս քաղաքը, Տոկիոն, Բուդապեշտը, Մալթայի Սլիմա բնակավայրը, Հունաստանի Կորֆու կղզին, Քեյփթաունը Հարավաաֆրիկյան Հանրապետությունում և Կանկունը Մեքսիկայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը