Աշխարհ

16.01.2017 15:50


Բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից սենդվիչ ուտելու համար

Բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից սենդվիչ ուտելու համար

«EasyJet» ավիաընկերության բորտուղեկցորդուհի Շեննոն Գլիսոնին հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրան սենդվիչ են հյուրասիրել օդանավում։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 22–ամյա կինը, որը ներկայումս 18 շաբաթական հղի է, անձնակազմի անդամներից մեկից ընդունել է բեկոնով սենդվիչը, քանի որ տառապել է ալերգիայով և այլ ուտելիք չի գտել իր միջազգային առաջին չվերթի ժամանակ։ Սակայն դրանից հետո նրանց գործընկերը բողոքով դիմել է «EasyJet» ավիաընկերությանը՝ հայտնելով, որ կերել են ուղևորների համար նախատեսված սնունդը։

Նշվում է, որ բորտուղեկցորդուհին պարտավոր էր կտրոն պահանջել իրեն առաջարկված սենդվիչի համար։ Ավելի ուշ Գլիսոնը ներողություն է խնդրել և առաջարկել վճարել կերածի համար, սակայն կոպտագույն խախտման համար հեռացվել է աշխատանքից իրեն սնունդ առաջարկած գործընկերոջ հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը