Աշխարհ

16.01.2017 14:52


Թուրքիայի զինուժը մեկ օրում ունեցել է 3 զինծառայողի կորուստ

Թուրքիայի զինուժը մեկ օրում ունեցել է 3 զինծառայողի կորուստ

Հունվարի 14-ին Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ԶՈւ գործողությունների ժամանակ սպանվել է երկրի ժանդարմերիայի հատուկ նշանակության գումարտակի 2 զինծառայող, 2 զինծառայող էլ վիրավորվել է:

razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Սպանվել են ժանդարմերիայի զինծառայողներ, սերժանտներ Վեյսել Շիրինը և Սամաթ Քայան:

Թուրքիայի ԶՈւ-ն Բիթլիս նահանգում PKK-ի դեմ գործողությունները սկսել է հունվարի 12-ին: Ըստ թուրքական աղբյուրների տեղեկությունների՝ գործողությունների ժամանակ սպանվել է PKK-ի 6 զինյալ:

Բացի այդ, հունվարի 14-ին Թուրքիայի հարավային Շրնաք նահանգի Սիլոփի գավառում զինվորական մեքենայի վթարի հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ ևս մեկ զինծառայող: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը