Նազարբաևն ուզում է Ղազախստանի ձեռնարկությունները վաճառել արաբ շեյխերին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ–ի առաջատար ընկերությունների պատվիրակության հետ։
ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Ղազախստանի ղեկավարն արաբ շեյխերին առաջարկել է մասնակցել Ղազախստանում սկսված մասնավորեցման գործընթացին:Նազարբաևը նաև խոսել է Ղազախստանի տարածքում 20 ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին:
Նազարբաևի խոսքով՝ Աստանան սկսել է երկրի տնտեսության զանգվածային մասնավորեցման գործընթաց. վաճառքի են հանվել ավելի քան 700 ձեռնարկության բաժնետոմսեր` հանքարդյունաբերության, նավթարդյունաբերության էներգետիկայի տրանսպորտի և կապի ու այլ ոլորտներից:
Նազարբաևն ուզում է Ղազախստանի ձեռնարկությունները վաճառել արաբ շեյխերին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ–ի առաջատար ընկերությունների պատվիրակության հետ։
ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Ղազախստանի ղեկավարն արաբ շեյխերին առաջարկել է մասնակցել Ղազախստանում սկսված մասնավորեցման գործընթացին: Նազարբաևը նաև խոսել է Ղազախստանի տարածքում 20 ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին:

7or.am