Աշխարհ

16.01.2017 12:55


Խաբարովսկում սպանել ու այրել են հայ գործարարի որդուն (լուսանկար, տեսանյութ)

Խաբարովսկում սպանել ու այրել են հայ գործարարի որդուն (լուսանկար, տեսանյութ)

ՌԴ Խաբարովսկում հունվարի 10-ին իր «Lexus» մակնիշի մեքենայով անհայտացել էր հայազգի գործարարի որդին՝ 25-ամյա Անդրեյ Մուրադյանը։

«Gubernia.com»-ի փոխանցմամբ՝ պարզվել է՝ երիտասարդն առևանգվել է։ Նրան պահել են մի քանի օր, իսկ ազատման դիմաց 20 մլն ռուբլի փրկագին պահանջել:

Ավելի ուշ, սակայն, վախենալով պատժից, խեղդել են պարանով, մարմինը փաթաթել են պոլիէթիլենային պարկով և այրել երկաթգծի կայարանի մոտ:

25 և 26-ամյա հանցագործները բերման են ենթարկվել:

«dvnovosti.ru»-ն հիշեցնում է՝ ավելի վաղ տանը մահացած էր գտնվել Անդրեյ Մուրադյանի ավագ եղբայրը՝ Ալեքսանդր Մուրադյանը: Բժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ երիտասարդը մահացել էր հոսանքի հարվածից:

Մուրադյան եղբայրների մարմինները կտեղափոխվեն Հայաստան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը