Ղրղզստանում կործանված «Boeing»–ը չի պատկանել «Turkish Airlines»–ին
Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան մամուլի հարցերով խորհրդական Օրհան Գազիգիլը հայտարարել է, որ Ղրղզստանում կործանված «Boeing»–ը պատկանել է ոչ թե «Turkish Airlines»–ին, այլ մասնավոր թուրքական ընկերության։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
«Մեր տեղեկություններով՝ բեռնատար օդանավը, որը վթարի է ենթարկվել Բիշքեկի մոտ, կապ չունի «Turkish Airlines»-ի հետ։ Ինքնաթիռը պատկանել է թուրքական մասնավոր ընկերություններից մեկին»,-ասել է նա։
Օդանավն իրականացրել է Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ չվերթը։ Ավիավթարի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 37 մարդ։

7or.am