«Խելացի» ժամացույցները կզգուշացնեն սպասվող հիվանդության մասին
Նոր սմարթ–ժամացույց գաջեթը, որը համալրված է արյան ճնշումը, զարկերը, մարմնի ջերմությունը վերահսկող ընկալող-հաղորդող սարքերով, ի վիճակի է վաղ շրջանում բացահայտել տիրոջը սպառնացող հիվանդության նշանները։ Նման եզրակացության է հանգել ԱՄՆ–ի Սթենֆորդի համալսարանից գիտնականների մի խումբ՝ Մայքլ Սնայդերի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։
Փորձարկումը, որին մասնակցել է 43 մարդ, տևել է 2 տարի։ Այդ ժամանակահատվածում փորձարկվողները վարել են սովորական ապրելակերպ, իսկ գիտնականների խումբը կատարել է չափագրումներ և համադրել դրանք այս կամ այն միջոցառման հետ (ճամփորդություն, խնդիրներ քնի հետ, մրսածություն և այլն)։ Ինչպես պարզվել է, արդյունքում սմարթ–ժամացույցը, թևնոցը և «ձեռքի» այլ էլեկտրոնիկան լիովին կարողանում են վերահսկել մարդու ընդհանուր առողջությունը և զգուշացնել նրան նորմայից տեղի ունեցող շեղումների մասին։

7or.am