Լրահոս

30.12.2009 16:59


Բնապահպանության փոխնախարարի ձերբակալման լուրերը հերքվեցին

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ վերջին օրերին լրատվամիջոցներում  եղած հաղորդագրություններն այն մասին, թե իբր բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ, չեն համապատասխանում իրականությանը. բնապահպանության առաջին փոխնախարարը ոստիկանության կողմից բերման է ենթարկվել որպես վկա և հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել: Սիմոն Պապյանը գտնվում է աշխատանքի մեջ:

 

Այս խորագրի վերջին նյութերը