«Independent». Իսրայելը վախենում է, որ Թրամփը որոշ գաղտնիքներ կթռցնի բերանից Պուտինի մոտ
Իսրայելական լրատվամիջոցների պնդմամբ՝ Թել Ավիվը մտավախություն ունի, որ գաղտնի տեղեկատվություն կհոսի Մոսկվա, այնտեղից էլ՝ Թեհրան։ «The Independent»–ի տվյալներով՝ իսրայելական հետախույզներն ամերիկացի իրենց գործընկերներին խորհուրդ են տվել մի որոշ ժամանակ զերծ մնալ գաղտնի տեղեկատվությունը Վաշինգտոնին փոխանցելուց։
Բանն այն է, որ վերջին 15 տարվա ընթացքում ամերիկյան հետախուզության մոտ միանգամայն գաղտնի իսրայելական տեղեկատվություն է կուտակվել, որը կարող է ջրի երես դուրս գալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո։ Վերջինը լավ հարաբերություններ ունի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, որն էլ իր հերթին լավ լեզու է գտնում իրանական իշխանությունների հետ։
Իսրայլեցի լրագրող Ռոնեն Բերգմանի խոսքով՝ Պուտինը Թրամփին ճնշելու լծակ ունի, և վերջերս կայացած ամերիկացի ու իսրայելցի հետախույզների գաղտնի հանդիպմանն ամերիկացիները նախազգուշացրել են իրենց իսրայելցի գործընկերներին զգույշ գործելու մասին։

7or.am