Մխիթարյանն իր մրցանակը կիսել է քաղցկեղով հիվանդ փոքրիկի հետ
Հայաստանի հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատիվ է ստանալ Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի մրցանակը: Ես ցանկանում եմ այն կիսել իմ թիմի և «Սանդերլենդի» փոքրիկ հերոսի՝ Բրեդլի Լուերիի հետ, ով գոլ է խփել «Չելսիին»: Ուժե՛ղ եղիր, տղա՛»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք՝ ՄՅ–ի երկրպագուները հարցման միջոցով ընտրել էին դեկտեմբեր ամսվա ընթացքում թիմի լավագույն գոլը. այն «Սանդերլենդի» դեմ խաղում հեղինակել էր Մխիթարյանը:

«Սանդերլենդի» երկրպագու, քաղցկեղով հիվանդ փոքրիկը «Չելսիի» դարպասին խորհրդանշական գոլ էր խփել:

7or.am