Աշխարհ

14.01.2017 10:15


Օբաման 1 տարով երկարացրել է հակառուսական պատժամիջոցները

Օբաման 1 տարով երկարացրել է հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1 տարով երկարացրել է հակառուսական պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ուկրաինայի ու Ղրիմի իրադրության առնչությամբ։

Ինչպես ասվում է նախագահի կարգադրության մեջ, «Ռուսաստանի գործողությունները շարունակում են անսովոր ու արտակարգ սպառնալիք լինել ԱՄՆ անվտանգության ու արտաքին քաղաքականության համար»։

ՌԴ նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու մասին Օբամայի առաջին կարգադրությունը 2014–ի մարտի 6–ին էր։ Պատժամիջոցները երկարաձգվել են 2015–ի մարտի 4–ին և 2016–ի մարտի 2–ին։ «Սև ցուցակում» են հայտնվել ռուս բարձրաստիճան քաղաքական գործիչներ, պաշտոնական դեմքեր, ընկերություններ, կորպորացիաներ, բանկեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը