Աշխարհ

14.01.2017 10:42


ՆԱՏՕ–ն Ռուսաստանի սահմանների մոտ է (տեսանյութ)

ՆԱՏՕ–ն Ռուսաստանի սահմանների մոտ է (տեսանյութ)

Օրերս Լեհաստան են ժամանել ամերիկյան զինվորականները։ Տանկային բրիգադն այնտեղ է հասել հինգշաբթի։ Այն կազմված է 3.5 հազ զինվորականից ու 2.5 հազ զրահատեխնիկայից։ Լեհաստանի տարբեր երկրներում այսօր՝ հունվարի 14–ին, ծրագրված են ամերիկյան զինվորականներին ողջունելու պաշտոնական արարողություններ։ Վարչապետ Բեատա Շիդլոյի ու պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչի մասնակցությամբ՝ կենտրոնական հանդիսությունները կանցնեն Ժագանիում։

ԱՄՆ մոտ 4․5 հազար զինծառայող է ծառայելու Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Ռումինիայի, Բուլղարիայի ու Հունգարիայի տարածքում «Atlantic Resolve» գործողության շրջանակում, որը տարածաշրջանում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատասխանն է. այս մասին հայտնում է Լեհաստանի ռադիոն։

Մանրամասն՝ «vesti.ru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը