Աշխարհ

14.01.2017 10:30


Թրամփը պատրաստ է երդմնակալությունից հետո հանդիպել Պուտինին

Թրամփը պատրաստ է երդմնակալությունից հետո հանդիպել Պուտինին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին երդմնակալությունից հետո։ Այս մասին նա հայտնել է «The Wall Street Journal»–ի հետ զրույցում։

«Ինչպես ես հասկանում եմ, նրանք (ռուսները) ուզում են հանդիպել. անձամբ ես հիանալի եմ վերաբերվում այդ փաստին»,–ասել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ գործող նախագահի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները կպահպանի մի ինչ–որ ժամանակ։ Միաժամանակ, չէր բացառել, որ դրանք կչեղարկի հետագայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը