Աշխարհ

13.01.2017 16:15


Էրդողան. «Թուրքական զորքերը չեն հեռանա Կիպրոսից»

Էրդողան. «Թուրքական զորքերը չեն հեռանա Կիպրոսից»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է հանդես եկել թուրքական զորքերը Կիպրոսից դուրս բերելուն։ Այս մասին հայտնում է NTV–ն։

«Հյուսիսային Կիպրոսն անկեղծ դիրքորոշում է ցուցաբերում, բայց Հունաստանը... շարունակում է այլ սպասելիքներ ունենալ՝ ի տարբերություն Թուրքիայի, որը երաշխավոր երկիր է։ Խոսք անգամ լինել չի կարող թուրքական զորքերի՝ Կիպրոսից հեռանալու մասին»,–ասել է Էրդողանը՝ հավելելով, որ առանց Թուրքիայի մասնակցության՝ Կիպրոսի անվտանգության երաշխավորման հարցը համաձայնեցնել հնարավոր չէ։ Այս մասին հայտնում է «Anadolu»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը