Աշխարհ

13.01.2017 15:45


«Գազպրոմը» դատի կտա թուրքական ընկերություններին

«Գազպրոմը» դատի կտա թուրքական ընկերություններին

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է դատի տալ Թուրքիայում երկնագույն վառելիքի մասնավոր գնորդներին։ «Коммерсант»–ի փոխանցմամբ՝ ընկերությունն արդեն պատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և դիմելու է Ստոկհոլմի արբիտրաժային դատարան։

ԶԼՄ–ի տվյալներով՝ հայցի ներկայացման պատճառը ընթացիկ տարում գազի գինն է։ «Գազպրոմը» ցածր է համարում այն գինը, որով ներմուծողները գազ են ձեռք բերում։

Տրանսբալկանյան գազատարով ռուսական ընկերությունից երկնագույն վառելիք է գնում թուրքական մի քանի ընկերություն։ Ներմուծողների թվում են «Akfel Gas»–ը, «Enerco Enerji»–ն, «Avrasya gaz»–ը, «Bosphorus gaz»–ը, «Shell»–ը, «Bati Hatti»–ն և «Kibar Enerji»–ն, որոնք տարեկան 10 մլրդ քմ գազ են ստանում։ Իր հերթին պետական «Botas» ընկերությունը 17 մլրդ քմ է ստանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը