Աշխարհ

13.01.2017 14:07


Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Հունվարի 12-ին Ռուսաստանի ՊՆ և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պատվիրակությունները Մոսկվայում ստորագրել են Սիրիայի տարածքում երկու երկրների ռազմաօդային ուժերի գործողությունների ընթացքում պատահարների կանխարգելման, թռիչքների անվտանգության ապահովման մասին համաձայնագիր։ razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը։

Փաստաթղթով սահմանվում են ահաբեկչական խմբավորումների դիրքերին հարվածելիս Ռուսաստանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի գործողությունների կոորդիանացման և համագործակցության մեխանիզմները։

Համաձայնագիրը ներառում է նաև կողմերի գործողությունները՝ Սիրիայի օդային տարածքում ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի առկայության ընթացքում միջադեպերից խուսափելու համար։

Հայտարարության մեջ հատկապես նշվում է կողմերի համատեղ պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։

Հիշեցնենք, որ մասնավորապես վերջին շրջանում, երբ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները մտան կարգավորման փուլ, արդեն սիրիական ճակատում զրագացումները ցույց էին տալիս, որ Սիրիայի հարցում կողմերը որոշակի համաձայնության հասել են։

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը