Աշխարհ

13.01.2017 11:50


Ավազակային հարձակում իրականացրած հայաստանցիների համար ցմահ են պահանջել

Ավազակային հարձակում իրականացրած հայաստանցիների համար ցմահ են պահանջել

2016–ի փետրվարի 6-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց զույգի դեմ ավազակային հարձակում իրականացրած 3 հայաստանցիների՝ Արթուր Այվազյանի, Արամ Հովհաննիսյանի ու Սերգե Միքայելյանի համար թուրք դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել։ Այս մասին հայտնում է «Aksam»–ը։

Հիշեցնենք՝ անհայտ անձինք ներխուժել էին ստամբուլահայ Հակոբ և Սեթա Դեմիրջիների տուն, վերցրել թանկարժեք զարդեր ու խոշոր չափի գումար։ Մինչ իրավապահների դեպքի վայր հասնելը 85-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ կնոջը մի կերպ են փրկել։

Դեպքի հետ կապված՝ ձերբակալվել էր 8 կասկածյալ, որոնց մեծ մասը հայաստանցիներ են։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ծեր ամուսինների տանը հավաքարար աշխատող հայաստանցի կինն է զանգահարել Հայաստանում գտնվող իր բարեկամներին՝ հայտնելով, որ հիշյալ տանը մեծ քանակությամբ զարդեր ու գումար կան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը