Համացանցի օգտատերերը կոչ են անում բոյկոտել «Dolce & Gabbana» ապրանքանիշը (լուսանկարներ)
ԱՄՆ նոր առաջին տիկնոջ նորաձևության բոյկոտը շարունակում է զարգանալ սկանդալային մանրամասներով։ Այս անգամ ԱՄՆ–ի 45–րդ նախագահի և նրա մտերիմների հակառակորդների թիրախում է հայտնվել «Dolce & Gabbana» ապրանքանիշը։
Այսպես, Մելանյա Թրամփը Փալմ Բիչում ամանորյա երեկույթի համար ընտրել էր զգեստ իտալական ապրանքանիշի հավաքածուից։ Սթեֆանո Գաբբանան չի զլացել շնորհակալություն հայտնել նախկին մոդելին զգեստի ընտրության համար և կիսվել է երկիր մոլորակի ամենահզոր զույգերից մեկի լուսանկարով՝ դնելով «#DGwoman» հեշթեգը. այս մասին հայտնում է «Elle»–ն։
Սակայն առաջին հայացքից անմեղ թվացող այդ նկարի տակ իսկական վեճ է բռնկվել։ Դիզայների հետևորդները մեղադրել են նրան և Դոմենիկո Դոլչեին նրանում, որ վերջիններս «հագցնում են Եվա Բրաունին»՝ համեմատելով Մելանյա Թրամփին Հիտլերի սիրեցյալի հետ։
Զայրացած մեկնաբանություններին հաջորդել են «Dolce & Gabbana»–ի դեմ բոյկոտելու և նրանցից այլևս հագուստ և աքսեսուարներ չգնելու կոչերը։ Ի պատասխան մեղադրանքներին՝ դիզայները, սկզբում փորձելով ուշադրություն չդարձնել դրանց, թշնաբար տրամադրված հեղինակներին տգետներ է անվանել և խորհուրդ է տվել հանել բաժանորդագրությունը «Instagram»–ի իրենց էջից։

7or.am