Լրահոս

30.12.2009 17:08

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ

Հարգելի՛ ընթերցողներ, «7 օրի» խմբագրակազմը շնորհավորում է ձեզ՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Թող գալիք տարին զերծ լինի փորձություններից և դառնա հաջողությունների տարի։ Մաղթում ենք ձեզ սեր և երջանկություն։

Ինչ վերաբերում է մեր աշխատանքներին, ապա, բացառությամբ 2-3 օրվա, մենք աշխատելու ենք և ուշագրավ իրադարձություններին անպայման կանդրադառնանք։ Հետևեք նաև մեր կայքէջի բլոգի հրապարակումներին։

Ի դեպ, մտերմաբար խորհուրդ ենք տալիս խմիչքը չչարաշահել և բդախտով (այսինքն՝ խոզի բդի «կռապաշտությամբ») շատ չտառապել։ :))

Առայժմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։