Աշխարհ

12.01.2017 21:25


Մայքլ Ջեքսոնի դուստրը քննադատել է հանգուցյալ հոր մասին նոր սերիալը (տեսանյութ)

Մայքլ Ջեքսոնի դուստրը քննադատել է հանգուցյալ հոր մասին նոր սերիալը (տեսանյութ)

Փոփ երաժշտության հանգուցյալ արքա Մայքլ Ջեքսոնի 18-ամյա դուստր Փերիսը հայտարարել է, որ իր սիրտը խառնում է նոր՝ «Urban Myths» («Քաղաքային միֆեր») սերիալից, որի հերոսներից մեկն էլ իր հանգուցյալ հայրն է։

Աղջկան հունից հանել է այն հանգամանքը, որ հոր դերը սպիտակամորթ դերասան է մարմնավորել, բացի այդ, ըստ նրա, սերիալում Մայքլի հանդեպ արհամարհանք է նշմարվում։ Այս մասին հայտնում է «Telegraph»–ը։

Սերիալի պրեմիերան սպասվում է հունվարի 19–ին։ Այժմ պատրաստ է միայն կարճ թրեյլերը։

«Ինձ ահավոր վշտացրել է այն հանգամանքը, որ իմ հոր կերպարն այդ սերիալում միտումնավոր կերպով զավեշտական ու ստորացուցիչ է մարմնավորվել»,–«Թվիթթերի» իր էջում գրել է ամերիկուհին։

Սերիալի սյուժեով անմիջապես 2001–ի սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունից հետո Մայքլ Ջեքսոնն Էլիզաբեթ Թեյլորի և Մառլոն Բրանդոյի հետ ավտոմեքենայով մեկնում է ճանապարհորդության։ Փերիսի կարծիքով դերասանուհի Թեյլորը, որն իր կնքամայր է, նույնպես ծաղրված է։

Սերիալի հերոսներից են լինելու նաև Բոբ Դիլանն ու Ադոլֆ Հիտլերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը