Թուրքիայում սերմնահեղուկի բանկ է բացվել այծերի համար
Անգորական կամ քաշմիրյան ցեղի այծերը տարեկան մոտ 3–5 կգ բարձրորակ բուրդ են տալիս, որը հիմք է ծառայում թանկարժեք մոհերից մանվածքի համար։ Թուրքիայում՝ անգորական այծերի հայրենիքում, վերջին տարիներին այդ կենդանիների թիվը նվազում է։ Ցեղատեսակի վերարտադրությունը խթանելու նպատակով երկրում «էլիտար» նոխազների սերմնահեղուկի բանկ է բացվել. այն օգտագործվելու է բեղմնավորման համար։ Այս մասին հայտնում է «Hurryiet Daily News»–ը։
«Մինչ Թուրքիայում անգորական այծերի թիվը նվազում է, Հյուսիսային Աֆրիկայում, ԱՄՆ–ում, Կանադայում, Նոր Զելանդիայում, ՌԴ–ում ու Ֆրանսիայում աճում է»,– ասել է Անկարայի համալսարանի պրոֆեսոր Ալի Դաշքինը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 240 հազ լիրա է առանձնացվել այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Ֆերմերները կարող են դիմում գրել իրենց կենդանիներին բեղմնավորելու համար։

7or.am